
Մեկ օր Խաչիկ Մանուկյանի հետ․ ի՞նչ խնդիրներ է հավաքագրել թեկնածուն
Փողոցից փողոց, համայնքից համայնք․ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է հանդիպումները բնակիչների հետ՝ առանց բաց թողնելու որևէ հնարավորություն մարդկանց լսելու և նրանց մտահոգությունները տեղում հասկանալու համար։
Այս անգամ կանգառը Զվարթնոց բնակավայրն էր. քարոզարշավը մի պահ ընդհատվեց բնակիչների ջերմ ընդունելությամբ։
Ոտքով շրջելով տարբեր թաղամասերում՝ Մանուկյանը իր թիմի հետ հավաքագրում է համայնքի առօրյա խնդիրները։ Խնդիրներ շատ կան, բայց ամենաշատը բնակիչներին անհանգստացնում է թափառող շների հարցը։
Մանուկյանը նշում է, որ խնդիրը լավ ծանոթ է իրեն և արդեն մտածում է այն լուծելու տարբեր ձևեր՝ այնպես, որ և՛ կենդանասերների սրտով լինի, և՛ բնակիչների համար՝ ապահով։
Բոլոր սոցիալական խնդիրներից զատ՝ Մանուկյանին ամենաշատը մտահոգում է համայնքի բարոյահոգեբանական վիճակը։ Ըստ նրա՝ պետք է վերացնել լարվածությունն ու բերել ներքին համերաշխությունը, որն էլ մնացած ամեն բանի հիմքն է։


