27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիմակավորված անձինք մտել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարաններ

Դիմակավորված անձինք մտել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարաններ

Դիմակավորված անձինք փորձում են խուզարկել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի բնակարանները։ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ այս պահին մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ընթանում են գործողություններ։

Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանը Facebook-ի իր էջում վաղ առավոտյան գրել էր, որ դիմակավորված անձինք մտնում են իր տուն։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ նախկինում քրեական հետապնդում էր սկսվել։ Նրանք մի քանի ամիս կալանավորված են եղել։ Նրանց մեղադրում էին հեղինակային հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։

Ռազմագերիներ