
Հակակոռուպցիոնը՝ Վանաձորի քաղաքապետարանում․ կաշառք ստանալու մեղադրանքով բաժնի պետի են ձերբակալել
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատավայրից բերման է ենթարկել Վանաձորի համայնքապետարանի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և Գովազդի բաժնի երեք աշխատակցի․ Facebook-ի իր էջում այս մասին գրել է վանաձորցի լրագրող Նարինե Ավետիսյանը։
ABC Media-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը՝ պատասխանելով․ «ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձոր համայնքի Աշխատակազմի եկամուտների հավաքագրման և Գույքի կառավարման բաժնի պետը»։
Տեղեկացանք, որ վերոնշյալ բաժնի պետը Արմեն Այվազյանն է։
Ինչ վերաբերում է Գովազդի բաժնի երեք աշխատակից ձերբակալելուն՝ կոմիտեից հերքեցին տեղեկությունը։


