
Փակում են բիզնեսի, ապա տան դուռն ու լքում երկիրը
Ամսական 200 հազար դրամ է վաստակում Գնունի շուկայում արդեն 30 տարի նույն բիզնեսով զբաղվող Ռոբերտ Դավթյանը։ Ժամանակին գործերը լավ էին ընթանում, վերջին տարիներին սակայն, իրավիճակը կտրուկ է փոխվել. օնլայն շուկաների հայտնվելուց հետո իր վաճառած ապրանքի պահանջարկը կտրուկ նվազել է։
Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Մանր և միջին բիզնեսների համար շրջհարկն է թանկացել՝ կրկնակի։ Հարկային նոր քաղաքականության հետևանքով 2025 թվականի տասը ամիսներին 30 հազարից ավելի մանր ու միջին բիզնես է փակվել։
Վաստակած 200 հազար դրամի գրեթե կեսով տաղավարի վարձն է վճարում, մյուս մասով էլ հարկերն ու ՀԴՄ սարքի սպասարկման գումարն է վճարում։ Արդյունքում տուն տանելու համար ոչինչ չի մնում։


