
Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքի հրդեհները մեկուսացված են․ ՆԳՆ
Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են․ տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- հորդորում են ծառայությունից։


