08 Հուն
2026
-10° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը փոխեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը վարչական վերահսկողության

Դատարանը փոխեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը վարչական վերահսկողության

Դատարանի որոշմամբ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:

Նա ազատ կարձակվի դատարանի դահլիճից։

«Ազատագրական պայքարը շարունակվում է, սա ձեր հաղթանակն էր»,- դատարանի դահլիճում ասաց Լիդյան։

Ավելի վաղ նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու համար։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է 3 ամիս ժամկետով։

Ռազմագերիներ