15 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին․ փաստաբան

ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին․ փաստաբան

Ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արշակ սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի։ Խնդրում եմ այս պահին մի զանգահարեք ինձ, ձերբակալման գործողության եմ: Ավելի ուշ կպարզաբանեմ»,- գրել է փաստաբանը։

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ սրբազանը։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-հայտնել են կոմիտեից։

Օրեր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ Արշակ սրբազանը, անդրադառնալով իր պաշտոնավարումը դադարեցնելու թեմային, ասել էր, որ այս պահին ծառայությունը դադարեցնելու կարիք չի տեսնում։

Հարցին, թե ինչո՞ւ է հենց ինքն իշխանությունների թիրախում, ասել էր. «Չեն թիրախավորելու այն մտավորականներին, գործիչներին, որոնք դուր են գալիս իրենց։ Իշխանությունը թիրախավորում է բոլոր նրանց, ովքեր դեմ են խոսում իրենց»։

 

Ռազմագերիներ