
Փառք Աստծո, որ պապիկս էս ամեն ինչը չի տեսնում․ Գուրզադյանի թոռնուհին արձագանքել է Ավինյանին
Նախօրեին Երևանի քաղաքապետը հայտնել էր, որ մեկնարկում է Կասկադն ավարտուն տեսքի բերելու գործընթացը։ Տիգրան Ավինյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել Կասկադի հեղինակներին․ «Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին՝ աջակցության համար»։
Երևանի քաղաքապետի «առանձնակի շնորհակալությանն» արձագանքել է ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի թոռնուհին՝ Մարիամ Գուրզադյանը՝ գրելով, որ քաղաքային իշխանությունն այս հարցում եբրևէ չի ունեցել Գուրզադյան ընտանիքի աջակցությունը։
«Մենք պնդել ենք և շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա։
Չարժե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել։ Ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ու ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, ուրիշ բան, որ երբեք չեմ հավատացել, որ դա կարող է որևէ կշիռ ունենալ։
Ու հա, փառք Աստծո, որ պապիկս էս ամեն ինչը չի տեսնում»,- ընդգծել է Գուրզադյանը։


