11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել․ Սաղաթելյանը մանրամասնել է՝ ինչո՞ւ է հրավիրվել ՔԿ

Ցուցմունք կամ բացատրություն չեմ տվել․ Սաղաթելյանը մանրամասնել է՝ ինչո՞ւ է հրավիրվել ՔԿ

Կանչել էին Քննչական կոմիտե Բագրատ Սրբազանի և մյուսների գործի շրջանակում․ Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում եմ եղել։ Իհարկե, հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ՝ հայտարարելով, որ դա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործ է»,- նշել է Սաղաթելյանը։

Նա նաև հիշեցրել է, որ երբ նույն գործի շրջանակում Գլխավոր դատախազն ԱԺ-ում էր՝ իր գործընկեր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու համար, ՔՊ-ական պատգամավորները դատախազին հարց են ուղղել՝ ինչո՞ւ իրեն՝ Սաղաթելյանին, և Գառնիկ Դանիելյանին նույնպես չեն զրկում անձեռնմխելիությունից։

«Անհանգստության որևէ պատճառ չունենք, քաղաքական պատվեր է։ Սրա շրջանակում, գուցե, փորձեն քաղաքական նոր գործ կարել»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

Ռազմագերիներ