
Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերով
Գործարար Սամվել Կարպետյանի պաշտպանական խումբը մամուլի ասուլիս է հրավիրել։ Փաստաբան Արամ Վարդևանյանի հայտարարությունը ներկայացնում ենք կետերով․
- Սամվել Կարապետյանը կալանքի տակ է արդեն 177 օր, նման խայտառակ ապօրինի կալանքը ոչ միայն գրված նորմերին է հակասում, այլև չգրված՝ մարդկային, բարոյական արժեքներին։
- Միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ գործիչներ խոսում են Սամվել Կարապետյանի մասին։ Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, սխալվում է։ Ցավալի է, որ պատասխանը վրա է հասնում Հայաստանին, ոչ թե կոնկրետ անձանց։
- Սամվել Կարապետյանին որպես քաղաքական պատանդ պահելը նպատակ ուներ․ մեր ինքնության, Մայր Աթոռի նկատմամբ կա միջամտության, նվաստացնելու ուղիղ քաղաքական որոշում։ Սամվել Կարապետյանն այո՛, խոչընդոտ է նման վարքագծին։
- Մայր Աթոռը պաշտպանելը Հայաստանում ոչ իրավաչափ երևո՞ւյթ է դարձել, «Մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը» խոսքը հանգեցնում է 177 օր կալանքի։
- Երկրորդը ՀԷՑ-ին էր վերաբերվում․ որոշվեց զրկել լիցենզիայից և պետք էր բանակցել, իսկ հնարավո՞ր է կալանավորված մարդու հետ բանակցել։
- Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքները վեր են աբսուրդից։ Սամվել Կարապետյանն Արցախի հետ ունեցել է այն աստիճան կապ, որ Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հետախուզվում է 2021 թվականի հունիսի 18-ից։ 2025 թվականի հունիսի 18-ից գտնվում է ՀՀ բանտում։ Որևէ այլ ձևով Արցախի հետ Սամվել Կարապետյանին կապելու փորձը ճիշտ չէ, մարդկային չէ, բոլոր կարմիր գծերից դուրս է։

