26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միանշանակ բողոքարկելու ենք․ Մկրտիչ սրբազանի պաշտպանը՝ կալանքը երկարաձգելու մասին

Միանշանակ բողոքարկելու ենք․ Մկրտիչ սրբազանի պաշտպանը՝ կալանքը երկարաձգելու մասին

Դատարանը վճիռը հրապարակել է, այն գրավոր դեռ չենք ստացել, ստանալուն պես՝ բողոքարկելու ենք․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի փաստաբան Ռոման Ահարոնյանը։

Դատական նիստին, ինչի ժամանակ որոշվել է երկու ամսով երկարաձգել բարձրաստիճան հոգևորականի կալանքը, մասնակցել է նաև Մկրտիչ սրբազանը։

«Ուժեղ և արժանապատիվ»․ սա եղավ փաստաբանի պատասխանը մեր՝ «ինչպե՞ս է իրեն զգում սրբազանը» հարցին։

Տեղեկացանք նաև, որ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ռազմագերիներ