01 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարկադիր կատարողի կողմից հետախուզվող անձանց համար նոր օրենք կգործի

Հարկադիր կատարողի կողմից հետախուզվող անձանց համար նոր օրենք կգործի

Հարկադիր կատարողական ծառայության կողմից հետախուզվող անձինք չեն կարողանա հատել երկրի սահմանը, քանի դեռ հետախուզվող պարտապանը չի ստացել իրեն ուղղված համապատասխան փաստաթղթերը։

Անձի հետախուզում կարող է իրականացվել, երբ կատարողական վարույթով անհրաժեշտ է ապահովել պարտապանի մասնակցությունը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի մեկից։

Կատարողական վարույթի մասին ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխությունները նախատեսում են բացառապես իրազեկման գործողություններ, հետախուզումը քրեական հետևանք չի ունենալու։

Հարկադիր կատարողական ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանն է մանրամասնել նոր օրենքի կարգավորումների մասին։

Ռազմագերիներ