
Հայտնի է՝ երբ կսկսվի կենսաթոշակների վճարման գործընթացը
ՀՀ քաղաքացիներին կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի առաջիկա աշխատանքային օրվանից` հունվարի 5-ից։ Այս մասին ABC Media-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Նրա փոխանցմամբ՝ թոշակների ուշացումը պայմանավորված էր ոչ աշխատանքային օրերով։


