11 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա է այն Հայաստանը, որը պետք է գար, և սա լավ Հայաստան է․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Սա է այն Հայաստանը, որը պետք է գար, և սա լավ Հայաստան է․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: ABC Media-ն առանձնացրել է կարևորագույն կետերը.

  • ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, որոնք ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել, ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ այն որոշումը, որը ես կայացրել եմ մայիսին և այն որոշումները, որ պետական մարմինները կայացրել են հետագայում, տվյալ որոշումները չեն կայացրել 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ. մենք սխալվել ենք և մենք պետք է հիմա մեր սխալներն ուղղենք:
  • Որ ասում եք՝ Ռոմանոս Պետրոսյանն է շահել, շահել են նաև ՀԷՑ-ի բազմաթիվ աշխատողներ, որոնք երկար ժամանակ ի տարբերություն վերնախավի՝ պարգևավճարներ և հավելումներ չեն ստացել, իսկ Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո հավելումներ են ստանում և ընդհակառակը՝ ղեկավար կազմը չի ստանում այդքան հավելումներ:
  • Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ սաղմոսն այդ հարցի պատասխանը տալիս է.  «Անօրինություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց»: Թող շարունակեն փնտրել և քննել, և նրանց ոչինչ չի սպասվում՝ բացի հոգնությունից:
  • Սա է այն Հայաստանը, որը պետք է գար, և սա լավ Հայաստան է: Ես ասել եմ, որ 2021 թվականին մենք ասում էինք, որ ապագա կա, այսօր ասում ենք, որ ապագան այսօր է:
  • Ինչ վերաբերում է Նավասարդ Կճոյանին, ապա գիտե՞ք՝ ես եմ տարբեր մարդկանց մասին տարբեր բաներ ասել, տարբեր մարդիկ են իմ մասին տարբեր բաներ ասել:
  • Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը մտադրությունը փոխի: Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ: Մենք դա կանենք անցնցում, քրիոստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված:
  • ՀՀ-ն ինստիտուցիոնալ պետություն է, և համոզված եղեք՝ եթե իմ կամ որևէ մեկի արարքներում լինեն քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, ապա դրանք իրենց արձագանքն անպայման կստանան:
  • Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է ընդունի կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականի բարեվարքության ոչ միայն կանոններ, այլև այդ ընդունված կանոնները պահպանելու մեխանիզմներ:
  • Այս պրոցեսը մարդկանց ավելի շատ է տանում պատարագների, նույնիսկ ընդդիմադիր գործքիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում: Մեր խնդիրն է վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը:
    Ես կարծում եմ, որ Սուրբ Ծննդյան ուխտերթը բավականին մարդաշատ էր: Այնտեղ կային պետական պաշտոնյաներ, քաղաքացիներ: Ինձ երթի ժամանակ քանի հոգի զոհվածների մայրեր են մոտեցել, մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային՝ արտերկրից էին եկել, որ այդ երթին մասնակցեն:
  • Եզրաս Ներսիսյանի հետ կապված փաստը արտահոսք չէ, այլ պաշտոնական մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված, գաղտնազերծված փաստաթուղթ է:

 

Ռազմագերիներ