28 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Դատախազությունում քրեական վարույթ չկա

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Դատախազությունում քրեական վարույթ չկա

ՀՀ դատախազությունը, ABC Media-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որևէ քրեական վարույթ հարուցված չէ։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված անձի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն Դատախազությունում առկա չէ»,- նշված է Դատախազության պատասխանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քրեական վարույթ էր նախաձեռնվել Մայր Աթոռի դեմ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ վարույթը վերաբերում է դատարանի որոշումը չկատարելու և դրա չկատարմանը դրդելու փաստին։

 

Ռազմագերիներ