
Ադրբեջանը բողոքում է՝ «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Միլանում
Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի ելույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործությունը հնչեցնելու համար
Ըստ Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի՝ հայ գեղասահորդների ընտրած երաժշտությունն «անջատողական է»։
Նշենք, որ հայ գեղասահորդները կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրում ելույթ կունենան փետրվարի 16-ին:
Տեսանյութն՝ այստեղ։


