
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է իր բաժանորդներին, որ այսուհետ ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել նաև Idram&IDBank հավելվածով՝ որպես վճարման աղբյուր ընտրելով IDBank-ի հաշիվները (բանկային, խնայողական և քարտային) կամ Rocket Line թվային ապառիկը։
Ընկերությունների միջև համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ հաշվի առնելով հաճախորդների կողմից վճարումների կատարման առավելագույն հարմարավետությունը։


