14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրամոբիլները Հայաստան չեն հասել, ու մարդիկ ստիպված են մաքսատուրք վճարել․ պատգամավոր

Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրամոբիլները Հայաստան չեն հասել, ու մարդիկ ստիպված են մաքսատուրք վճարել․ պատգամավոր

Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրամոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրամոբիլներ, չկար մաքսատուրքի մասին որևէ խոսակցություն։

Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։

Հաշվի առնելով լոգիստիկ խնդիրների առկայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը առաջարկում եմ վերանայել սահմանված ժամկետը՝ այն դարձնելով եռամսյա։ Ամիսներ առաջ գնված և դեռևս ՀՀ չհասած էլեկտրամոբիլների տերերին ևս պետք է վերաբերի այս որոշումը։

Այլապես, մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել մի քանի հազար դոլար կազմող ԱԱՀ-ն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է»,- նշել նա։

 

Ռազմագերիներ