18 Փտր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աջափնյակի կրակոցների հետևանքով մահացել է 45-ամյա տղամարդ․ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը

Աջափնյակի կրակոցների հետևանքով մահացել է 45-ամյա տղամարդ․ պարզվել է միջադեպի մասնակիցների շրջանակը

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել․ հայտնում են Ոստիկանությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Աջափնյակում հնչած կրակոցների մասնակից անձանց ամբողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է իրավապահ կառույցի տարածած հաղորդագրությունում։

Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ Աջափնյակի կրակոցներից տուժած և հոսպիտալացված քաղաքացիներից 3-ի վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր։

Ռազմագերիներ