20 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը մոնտաժված է, հնարավոր է՝ ստեղծվել է ԱԲ-ով․ փաստաբանը միջազգային փորձաքննության արդյունքներն է հրապարակել

Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութը մոնտաժված է, հնարավոր է՝ ստեղծվել է ԱԲ-ով․ փաստաբանը միջազգային փորձաքննության արդյունքներն է հրապարակել

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացրել է պաշտպանյալին վերագրվող տեսագրության վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ փորձաքննություն է իրականացվել Մոնտենեգրոյում, ՌԴ-ում, Սերբիայում, իսկ Քննչական կոմիտեի փորձագետի մասին որևէ տեղեկատվություն չկա։ Չգիտենք` ով է, ինչ կրթություն է ստացել։

Մոնտենեգրո

Ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը։

Կադրերը մոնտաժված են և որոշ կադրեր կրկնվում են։

Տեսագրության որակը հնարավոր է լավացնել, բայց ոչ այնքան բարձրացնել, որ հնարավոր լինի անձին նույնականացնել։

Ռուսաստանի Դաշնություն

Հարց-Արդյո՞ք տեսագրությունը ստեղծվել է ԱԲ-ով։

Պատասխան-այո, կան նշաններ և կան հիմնավորումներ։

Ձայնը չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը։

Հեռախոսով հնարավոր չէր նման լուծաչափի նկարահանում անել։

Տեսագրությունը հանդիսանում է մոնտաժի, ռենդերինգի արդյունք։

Տեսագրությունն արված է վիրտուալ ստեղծված տարածության մեջ։

Ուսումնասիրված 5 ֆայլերը չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքով։ Ստեղծվել են ԱԲ միջոցով և ենթարկվել մշակման։

Սերբիա

Չնայած մետատվյալները ցույց են տալիս, որ ստեղծվել է Apple միջավայրում, բայց դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք փոփոխվել ու մշակվել են ԱԲ միջոցով և չեն ստեղծվել հեռախոսի միջոցով։

Ձայնային ազդանշանը նախորդում է պատկերին։

Ձայնագրությունները նախապես մշակվել են, փոփոխվել։

Ամբողջ ֆայլը վերակոդավորման արդյունք է։ Կա արհեստական որակի վատացում։

Տեսանյութերը ցածր որակի են, լուծաչափի, ինչը անհնար է դարձնում նույնականացում իրականացնել։

 

Ռազմագերիներ