
Կապանում կրակոցների ձայներ են լսվում. ABC Media-ի տեղեկությունը հաստատում են պատգամավոր Աննա Գրիգորյանն ու կապանցիները
«Թե կոնկրետ՝ ով ում է կրակում կամ խփում, չեմ կարող ասել, բայց որ կան կրակոցի կամ հրետանու ձայներ կան, միանշանակ է»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Կապանի բնակիչներից մեկը։ Ի դեպ, տեղեկությունը հաստատեց նաև պատգամավոր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու ասաց՝ խփում է հրետանին։
Մեր հարցին՝ Ադրբեջան-Իրան հակամարտության հետևա՞նք են ձայները, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չգիտեմ, չեմ կարող ասել, կամ ենթադրել, բայց որ ձայները լսվում են, հաստատ է։ Ի դե, հատուկ ականջ սրելու կարիք չկա, որ լսես ձայները․ դրանք լսվում են պարզ ու առանց լարվելու»։
ABC Media ի մեկ այլ զրուցակից նշեց, որ կրակոցների, այդ թվում` հրետանու զարկերի ձայներ լսվում են Ադրբեջանի կողմից գրավված Կովսականի (Զանգելանի) ուղղությամբ։
ՊՆ-ից էլ հայտնում են, որ ՀՀ տարածքում կրակոցներ չկան։ Ըստ քաղաքապետ Գևորգ Փարսյանի` կրակոցների ձայներն Իրանի տարածքից են լսվում։

