27 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում
են, որ հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու
միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ 

«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց
առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն
է։

Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ
գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության մեջ։