16 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սուրբ Նիկողայոսի եկեղեցին կորցրե՞լ է դիմագիծը, թե՞ վերականգնել

Սուրբ Նիկողայոսի եկեղեցին կորցրե՞լ է դիմագիծը, թե՞ վերականգնել

Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող ռուսական եկեղեցին հիմա այս տեսքն ունի․ մոտ 131 մլն դրամ է հատկացվել երկու տարի տևած վերականգման աշխատանքների համար, սակայն եկեղեցու նոր տեսքը քննարկումների առարկա է դարձել և միանշանակ չի ընկալվել հանրության և մասնագիտական շրջանակներում։

Նախագծի հեղինակ Հովհաննես Սանամյանն ասում է՝ նախնական տեսքն է վերականգնվել, իսկ մնացած աղմուկը բանբասանք է որակում։ Ամրակից գյուղի բնակիչներին նույնպես դուր է գալիս եկեղեցու նոր տեսքը․ ասում են՝ հինն արդեն քանդվում էր։ 

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գյուղի եկեղեցին վնասվել էր, որից հետո այստեղ պատարագներ չեն մատուցվել մինչև այսօր։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ