
Խորթ մոր ծեծից հետո հոսպիտալացված 1.2 տարեկան երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ նոր մանրամասներ
Մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը փոխանցել են ԲԿ-ից։
«Վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»,-հայտնել են «Արաբկիր» ԲԿ-ից։
Հիշեցնենք, որ երեխան «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ, բժիշկները կարողացել էին վերականգնել երեխայի սրտի աշխատանքը։
Դատախազությունից ABC Media-ին տեղեկացրել են, որ երեխային ծեծելու դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել նրա հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Վերջինս կալանավորված է։


