
1.2 տարեկան երեխային ծեծած խորթ մայրը կալանավորվել է
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած խորթ մայրը կալանավորվել է։
Տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից և տեղեկացրել, որ կինը կալանավորվել է 2 ամսով։
Ավելի վաղ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ Արաբկիր վարչական շրջանում 1.2 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ):


