
ՀՀ տարածքում ադրբեջանական դիրք չի կառուցվել, հերքում եմ․ Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին։ Պապիկյանի ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարություններն այն մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։
- Սամվել Կարապետյանը, անվտանգությունից խոսել առաջ, թող իրեն հարց և հասարակությանը պարզաբում տա՝ մի գերդաստան՝ զավակներով, որդիներով, թոռներով, ինչո՞ւ չի ծառայել։ Պիտի պարզաբանում տա ու նոր խոսի անվտանգությունից։
- Սամվել Կարապետյանին կարձագանքեմ այն ժամանակ, երբ իրականում խոսի, ԱԲ ով ասածին չեմ պատասխանի։
- Հերքում եմ և ևս մեկ անգամ հերքում եմ՝ ադրբեջանական ոչ մի դիրք ՀՀ տարածքում չի կառուցվել։
- Մյուս զինծառայողների ժամկետը 1.5 տարի դարձնելը չենք քննարկում, որովհետև պաշտպանության նախարարությունը օրենքը ընդունելիս հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով, ասելով, որ դրա տակ կան հաշվարկներ։ Այսինքն՝ դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։


