24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իշխանությունն ինչ չի ուզում հրապարակել, կոծկում է, իբր հույժ գաղտնի է․ բողոքի ակցիա՝ ԱԺ դիմաց

Այս իշխանությունն ինչ չի ուզում հրապարակել, կոծկում է, իբր հույժ գաղտնի է․ բողոքի ակցիա՝ ԱԺ դիմաց

Այս իշխանությունն ինչ չի ուզում հրապարակել, կոծկում է, իբր հույժ գաղտնի է․ այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ԱԺ անդամներից հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ հանրությանը չի ներկայացվել։

«Երբ այս հանձնաժողովը ստեղծվեց, ասում էին, թե այն լույս է սփռելու բոլոր հանցագործությունների վրա, դատական ակտեր ու ձերբակալություններ են լինելու։ Դրանից հետո հանկարծակի բոլորը լռեցին, հետո սկսեցին խոսել, թե իբր հույժ գաղտնի է։ Ի՞նչն է հույժ գաղտնի։ Մենք հազարավոր կյանքեր ենք կորցրել, հասկանո՞ւմ եք, սա աղետ է, մեր պետականությունը սարքել են «բռոշկա», կպցրել են դոշներին, ման են գալիս»,- ասաց Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ իր համար միանշանակ պարզ է, որ այս ամենի պատասխանատուն այս իշխանությունն է․ «Բայց նրանք ասում են՝ նախկիններն են մեղավոր, դե ցո՛ւյց տվեք, հասկանանք՝ ով է մեղավոր»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026