
Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով այլևս հող չի տրվի
Պետությունը Եկեղեցուն հետայսու հող կտրամադրի ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով․ համապատասխան օրինագիծն օրենսդիրներն ընդունել են այսօր՝ 2-րդ ընթեցմամբ և ամբողջությամբ։
«Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որ խորհրդարան էր ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ընդունվել է ձայների 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Կառավարությունն առաջարկել էր Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։


