27 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դժգոհ ուղևորներ, անպատասխան զանգեր․ Wizz Air-ը խոստանում է ուսումնասիրել դեպքերը

Դժգոհ ուղևորներ, անպատասխան զանգեր․ Wizz Air-ը խոստանում է ուսումնասիրել դեպքերը

Wizz Air-ի կոմերցիոն գլխավոր տնօրեն Յան Մալինը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ընկերությունում վերջին շրջանում արձանագրված խնդիրներին և ուղևորների դժգոհություններին։

Ասուլիսի ընթացքում ABC Media-ի լրագրողը բարձրաձայնել է կոնկրետ դեպքի մասին․ մասնավորապես, որ հունվարի 2-ին Երևան-Պրահա թռիչքը չի կայացել և ուղևորներին ոչ միայն չեն փոխհատուցել, այլև նրանց հորդորել են մեկնել հունվարի 5-ի չվերթով, որի տոմսերը վաղուց սպառված են եղել։

Լրագրողը հավել է, որ չեղարկված թռիչքների մասին հաճախ են ահազանգեր ստանում և այս համատեքստում ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ քաղաքացիները չեն կարողանում կապ հաստատել ընկերության հետ և պարզաբանում ստանալ։

«Շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք այդ հարցը և ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար»,- ասել է Մալինը։

Նա փորձել է բացատրել խափանումների պատճառները․ «Խաթարումներ տեղի են ունենում մի շարք պատճառներով: Սա, ցավոք, այս ոլորտում ինչ-որ տեղ անխուսափելի է։ Դրանք կարող են պայմանավորված լինել «եղանակով կամ այլ գործոններով»։

Մալինի խոսքով՝ հենց նման խնդիրներից ելնելով են որոշել վերանայել իրենց քաղաքականությունը․ «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ մեր աշխատանքն ավելի հուսալի լինի, այդ պատճառով էլ որոշեցինք, որ ընդամենը երկու նոր ուղղություն կավելացնենք»։

Նա նաև շեշտել է, որ ընկերությունը կարող էր ավելի շատ ուղղություններ բացել, սակայն նախընտրել է այլ մոտեցում․ «Կարող էինք ավելի շատ ավելացնել, բայց ուզում էինք, որ թռիչքների հաճախականությունն ավելի բարձր լինի, որպեսզի ուղևորների համար տեղերը հասանելի լինեն»։

Անդրադառնալով տուժած ուղևորներին՝ Մալինն ասել է․ «Առաջարկում եմ, որպեսզի նրանք մեր կայքէջով դիմեն, որտեղ հատուկ համակարգ կա, կարող են հայտ լրացնել և փոխհատուցում հայցել»։

Նա նաև հավելել է, որ «կայքում կան հեռախոսահամարներ, որոնց միջոցով հնարավոր է կապ հաստատել, նաև հորդորել է օգտվել էլեկտրոնային կապից։

Լրագրողի դիտարկմանը, որ մյուս ավիաընկերությունները նույն օրերին թռիչքներ իրականացրել են, ուստի եղանակային պայմանները չեն կարող ազդեցություն ունենալ, իսկ կայքում նշված հեռախոսահամարներով զանգերն ու նամակները մնում են անպատասխան, Wizz air-ի ներկայացուցիչը նշեց․ «Շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք այդ հարցը, ես առաջին անգամ եմ դրա մասին լսում և անպայման կուսումնասիրեմ»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026