31 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակում նորից ծեծել են 10-ամյա տղային, այս անգամ՝ երկաթներով

Սպիտակում նորից ծեծել են 10-ամյա տղային, այս անգամ՝ երկաթներով

Մարտի սկզբին Սպիտակի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 10-ամյա տղային դասընկերները նորից են ծեծել․ մայրն է ահազանգել ABC Media-ին։

«Երկաթով ծեծել են տղայիս, ձեռքն այտուցվել է, տարել էինք հիվանդանոց։ Դեպքից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ամեն բան լավ էր, բայց նորից դեպքը կրկնվել է, նախորդ անգամ ոտքերով ու քարերով էին հարվածել, իսկ հիմա՝ երկաթներով»,- ասել է տղայի մայրը՝ Հասմիկը։

Ծնողները դիմել են ոստիկանություն, գործը փոխանցվել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից, սակայն, մեզ հայտնեցին, որ վարույթ չի նախաձեռնվելու, որովհետև երեխաները 9-10 տարեկան են և չեն հանդիսանում սուբյեկտ։

Մայրը դժգոհում է՝ բա ի՞նչ անենք, որ լուծենք խնդիրը, ո՞ւմ դիմենք։

ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տալիս դպրոցի տնօրենի հետ հարցազրույց անել, պաշտոնական պատասխանի համար էլ հորդորում է գրավոր հարցում ուղարկել։  Նշում են՝ վարույթի նախաքննությանը չեն ուզում խանգարել, սակայն ինչպես նշեցինք ՔԿ-ն վարույթ չի նախաձեռնել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026