
Երկու որդի ունեի, երկուսն էլ զոհվել են, մեկը՝ Ապրիլյանին, մեկը՝ 44-օրյային․ Միքայել Հաջյան
Ապրիլյան պատերազմի 10-ամյա տարելիցին Եռաբլուրում է նաև Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը։
Լրագրողների հետ զրույցում ասում է՝ կորստի ցավը խորն է, անտանելի։ «Բայց տղամարդ եմ, փորձում եմ դիմանալ՝ հանուն թոռներիս։ Մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում, հակառակը՝ ժպտում եմ, մարդիկ կարծում են՝ ժայռ եմ, բայց ես էլ բոլորի նման միս ու արյունից եմ։ Կսկիծն իմ մեջ եմ պահում»,- ասում է Հաջյանը։


