06 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահաբեկչության առումով Հայաստանում ավելի ապահով է, քան Վրաստանում և Թուրքիայում, սակայն ավելի քիչ ապահով, քան Ադրբեջանում․ GTI

Ահաբեկչության առումով Հայաստանում ավելի ապահով է, քան Վրաստանում և Թուրքիայում, սակայն ավելի քիչ ապահով, քան Ադրբեջանում․ GTI

Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի կողմից (Institute for Economics and Peace) պարբերաբար հրապարակվող «Գլոբալ ահաբեկչության 2026 թվականի ինդեքսում» (GTI) Հայաստանը 0.423 միավորով զբաղեցրել է 82-րդ տեղը 100 երկրների շարքում։

Նախորդ տարի Հայաստանն 81-րդն էր։

GTI-ը երկրները դասակարգում է ահաբեկչական գործունեության մակարդակի և սպառնալիքի հիման վրա։ GTI մեթոդաբանության համաձայն՝ ցածր միավորները ցույց են տալիս ահաբեկչության ավելի ցածր ազդեցությունը։

Հարևան պետություններից Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքն այս տարվա ինդեքսում։ Նախորդ զեկույցում 0.233 ինդեքսային միավորով 90-րդ տեղը զբաղեցրած երկիրը 2026 թվականին 3 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 93-րդ տեղը 0.123 միավորով։

Վրաստանը 77-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 36-րդ, Իրանը՝ 18-րդ։

Զեկույցում որպես ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկրներ նշվում են Պակիստանը, Բուրկինա Ֆասոն և Նիգերը՝ համապատասխանաբար 8.574, 8.324 և 7.816 ինդեքսային միավորներով։

Ամենաապահով երկրներն են Հունգարիան, Հոնդուրասը, Հայիթին։

GTI վարկանիշները հաշվարկվում են բազմաթիվ ցուցանիշների միջոցով, այդ թվում՝ ահաբեկչական միջադեպերի քանակը, մահացությունները, պատանդների հետ կապված իրավիճակը և հակաահաբեկչական միջոցառումների ու հետաքննությունների արդյունավետությունը։ Ինդեքսը ծառայում է որպես հիմնական տեղեկատու խոշոր միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսին են Միավորված ազգերի կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, Համաշխարհային բանկը և տարբեր ակադեմիական հաստատություններ։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026