
Վիգեն Էուլջեքչյանին հիվանդանոցից դուրս են գրել․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի
Վիգեն Էուլջեքչյանին դուրս են գրել հիվանդանոցից․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Էուլջեքչյանի որդին՝ Սերժ Էուլջեքչյանը։
«Բժիշկը ասաց, որ խնդիրներ ունի հայրս, և պետք է մեկ տարի շարունակ դեղեր ընդունի։ Մեկ տարի անց պետք է նորից վիրահատվի»,- ասաց Սերժ Էուլջեքչյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներից Վիգեն Էուլջեքչյանի սիրտն են վիրահատել։
Հիշեցնենք, որ 2020-ից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանը Երևան էր վերադարձել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի հետ։
Դեռևս Բաքվի բանտում եղած ժամանակ ընտանիքը բազմիցս բարձրաձայնել է նրա առողջական վիճակի, նաև սրտի հետ կապված խնդիրների մասին։


