26 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տիրան Խաչատրյանը հարբած չի եղել, զենքի գործադրման է դիմել կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար․ պաշտպան

Տիրան Խաչատրյանը հարբած չի եղել, զենքի գործադրման է դիմել կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար․ պաշտպան

Տիրան Խաչատրյանը հարբած չի եղել, խուլիգանական արարք թույլ չի տվել, զենքի գործադրումը պայմանավորված է եղել իր կյանքի և առողջության նկատմամբ առկա վտանգը չեզոքացնելու նպատակով և դրսևորվել է օդ կրակելու միջոցով․ այս մասին ABC media-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը։

Նա նշեց, որ մամուլով շրջանառվող տեղեկությունը, թե Խաչատրյանը խմած կրակել է մարդկանց վրա, չի համապատասխանում իրականությանը։

«ՆԳՆ օպերատիվ նկարահանման կադրերը թույլ են տալիս տեսնել և հասկանալ, որ Խաչատրյանի դեմքին, գլխին կան վնասվածքներ։ Տիրան Խաչատրյանը վեճի մեջ եղել է միայնակ, մյուս կողմից այս պահին կա 3 մեղադրյալ, կալանավորված է Տիրան Խաչատրյանը և մյուս կողմից մեկ այլ անձ»,-ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ Տիրան Խաչատրյանին զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածով է մեղադրանք առաջադրվել, սակայն նա իրեն մեղսագրվող արարքը չի ընդունում։

«Զենքի գործադրումը կրել է ինքնապաշտպանական բնույթ»,-ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։