27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

Մինչ բնակիչները փողոցներում, խցանումներում մնացած ավտոմեքենաներում ու համացանցում բողոքում են Երևանի չմաքրվող ճանապարհներից, Երևանի քաղաքապետարանը տեսահոլովակ է տարածել, որտեղ մի քանի կադրով ցույց են տալիս՝ ինչպես են ավազ ցանում, աստիճանները մաքրում, փողոցները սրբում։ Մի իդեալական վարք, որը բնակիչները միայն տեսանյութով տեսան։

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

Տեսահոլովակի մեկնաբանություններում  Երևանի բնակիչները «խորին շնորհակալություններ» են հայտնում քաղաքապետարանին, հատկապես Տիգրան Ավինյանին։

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

 

«Որտե՞ղ եք մաքրում, որ չենք տեսնում», «Էսօր Էրեբունի խայտառակություն էր։ Առավոտը ընդհանրապես քայլել չի լինի, էլի մարդիկ կոտրվածքներով հիվանդանոցների դռները կընկնեն», «Իսկ կարելի է իմանալ, որ երկրի մայրաքաղաքում», «Կոմիտասում շատ վատ վիճակ էր», «Մենակ մի երկու կենտրոնական փողոց մի մաքրեք ու ՆԿԱՐԵՔ, բակեր էլ մտեք, 4-րդ Մասիվում սաղ դիք ա, ահավոր սառած» «Մասիվներում անտերություն ա», «Եթե կարճ ամփոփենք, շատ դժգոհ ենք…. մետրոյում վալիդատորները չեն աշխատում, գետնանցումների աստիճանները չեն մաքրվում, մայթերը և փողոցները ևս սառցապատ էին թե առավոտյան, թե երեկոյան…. շուն հավաքողներնել ստերջացված շներ են առևանգում…»։ Սրանք մեկնաբանությունների ու գրառումների փոքր մասն են միայն։

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-ԵրևանՍահադաշտ դարձած իմ Էրեբունի-ԵրևանՍահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

 

Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում ճանապարհներին մերկասառույց է։ Առավոտից տեղացող ձյունը մինչև հիմա չի դադարում։ Չեն դադարում նաև բնակիչների բողոքներն ու քաղաքապետարանի արդարացումները։ 

Քաղաքացիների բողոքներից հետո րոպեներ առաջ Հայկ Կոստանյանը «Facebook» իր էջում տարածել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի՝ ձնմաքրման աշխատանքների մասին տեսանյութերն ու կից գրել․ «Ժողովուրդ ջան, ոչինչ չի արվում, սա էլ ֆոտոշոփ ա»։

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր, որ տեղացող ձյունը չի խաթարել երթևեկությունը, հանրային տրանսպորտը աշխատում է և այլն։ ABC media-ի տեսախցիկները այլ կադրեր էին ֆիքսել։ Օրինակ՝ ինչպես են հանրային տրանսպորտի տարբեր համարներ կանգառում անշարժ մնացել, ճանապարհին առանց անվադողի մնացել, վթարի ենթարկվել։

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

Դեռ ոչ վաղ անցյալում՝ 2016 թվականին, Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում «ԺողովրդիԾառա» հեշթեգով գրառում էր արել` ուղղված այդ տարիների քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա․ քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը(լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»,-գրել էր այսօր արդեն գործող քաղաքապետը։

Սահադաշտ դարձած իմ Էրեբունի-Երևան

8 տարի անց քաղաքապետարանը այդպես էլ ոչ լուծում գտավ, ոչ էլ քաղաքագլխի հետ «հայդե» փողոցները մաքրելու գնաց։ 

Զգույշ քայլի՛ր սառցադաշտ դարձած Էրեբունի-Երևանում։