27 Նոյ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. տասնյակում նոր անուններ կան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. տասնյակում նոր անուններ կան

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։

Խոշոր հարկատուների ցանկը, նախորդ տարիների նման, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Երկրորդը՝ Գրանդ Տոբակոն է, երրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»:

Տասնյակում այս տարի նոր անուններ են հայտնվել: «Վայդբերիզը» ՀՀ 6֊րդ խոշոր հարկատուն է:
Ստորև ներկայացնում ենք խոշոր հարկատուների տասնյակը, ամբողջական ցանկը՝ այս հղումով:

 

-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

-Գրանդ Տոբակո

-Գազպրոմ Արմենիա

-Մոբայլ Սենթր Արթ

-Փրիթի ուեյ

-Վայդբերիզ

-Ամերիաբանկ

-Արդշինբանկ

-ՍԻ ՓԻ ԷՍ էներջի գրուպ

-Ջեյ Թի Այ Արմենիա