26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար

Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ դպրոցներում պետք է անցնել Հայաստանի պատմություն, քանի որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։

ԱԺ–ում ելույթի ընթացքում նա նշել է, որ այդ հարցը հիմա չի առաջացել, այլ մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակներում:

«Բոլոր քննարկումներից հետո ես եկել եմ այն եզրահանգման, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ։ Դասավանդվող առարկան պետք է հստակ նպատակ ունենա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, և ՀՀ դպրոցներում աշակերտները պետք է անցեն Հայաստանի պատմություն»,– ասալ է Անդրեասյանը։