Այո՛, տրանսպորտը թանկանալու է. փոխքաղաքապետ
Այո՛, տրանսպորտը թանկանալու է. այս մասին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Այո՛, տրանսպորտը թանկանալու է, բայց ոչ այնքան, ինչքան նշվում է։ Սուտ է, որ հանրային տրանսպորտը դառնում է 260 դրամ։ Կարող ենք ասել, որ իրոք թանկանում է, բայց ոչ այդքան»,-ասել է փոխքաղաքապետը։
Նա նշել է, որ 2013թ. համեմատ տրանսպորտը էականորեն փոխվել է, երբ պայքարում էին տրանսպորտը 150 դրամ դառնալու դեմ։