28 Նոյ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
-2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ՔԿ–ն քրեական վարույթ է նախաձեռնել Ներքին Հանդի դեպքի առնչությամբ

ՀՀ ՔԿ–ն քրեական վարույթ է նախաձեռնել Ներքին Հանդի դեպքի առնչությամբ

ՀՀ քննչական կոմիտեն Ներքին Հանդում փետրվարի 13–ի դեպքերի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով. այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2024 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները պայմանավորված են եղել ռասայական, ազգային, էթնիկ ծագումով։

Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Ես մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։

Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։