«Սիներջի» ընկերության տնօրենն ազատ է արձակվել
Սիներջի» ընկերության տնօրենի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել։ Դատախազը սեփական նախաձեռնությամբ է փոխել մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ դարձնելով գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:
Հիշեցնենք, որ նա անցնում էր էկոնոմիկայի նախարարությունում վերջերս բացահայտված կոռուպցիոն գործով։ Նրանից բացի կալանավորվել էր նաև նույն ընկերության աշխատակից Անի Գևորգյանը, ով Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, կալանավորվել էին նաև էկոնոմիկայի նախարարության մի քանի աշխատակիցներ, սակայն բոլորի խափանման միջոցը փոխվել է։ Նշենք նաև, որ այս գործով անցնում է ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, ում խափանման միջոցն ընտրվել է տնային կալանքը։