29 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է

Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է

Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը:



«Սամվել Շահրամանյանին հարցաքննության համար ծանուցագիր է ներկայացվել, ընդ որում, ոչ իր կողմից կատարած արարքների համար։ Համացանցում հայտնվել են տեղեկություններ Արցախից մեքենաներ ու գումարներ յուրացնելու մասով։ Սամվել Շահրամանյանն ընդամենն այդ ամենի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Ներկայացված հաղորդման հիման վրա նրան կանչել են՝ իր կողմից ներկայացված հաղորդման մասով համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու համար»,-նշել է նա։