23 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխելու ընթացքում 9-ամյա երեխայի սիրտը կանգ է առել

Շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխելու ընթացքում 9-ամյա երեխայի սիրտը կանգ է առել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է հայտնել ջրծաղիկից երեխայի մահվան դեպքի մասին:

Նա նշել է, որ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան և ջերմություն։ Մարտի 10-ին` ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։


«Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել են Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

 
Ժամը 23:30` 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։
Մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-գրել է նա։