26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղցկեղը անելանելի վիճակ չէ, այլ պատասխանատվությունների շարք, որը պետք է ստանձնեն մասնագետն ու բուժառուն միասին․վիրաբույժ-օնկոլոգ

Քաղցկեղը անելանելի վիճակ չէ, այլ պատասխանատվությունների շարք, որը պետք է ստանձնեն մասնագետն ու բուժառուն միասին․վիրաբույժ-օնկոլոգ

ABC media-ն զրուցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբույժ-օնկոլոգ Խաչատուր Բադալյանի հետ։

– Կանա՞յք են ավելի հաճախ հիվանդանում քաղցկեղով, թե՞ տղամարդիկ, և ո՞ր տարիքային խումբն է այսօր ռիսկային գոտում։ Կան տվյալներ, որ հիվանդությունը երիտասարդացել է, այդ թվում՝ Հայաստանում։

– «Կանայք, թե տղամարդիկ են ավելի հաճախ քաղցկեղով հիվանդանում, դժվար է ասել, որովհետև կան քաղցկեղի ձևեր, որոնք բացառապես կանանց մոտ են առաջանում, և կան ուռուցքներ, որոնք միայն տղամարդկանց մոտ են առաջանում։

Հայաստանում ամենաշատ տարածվածը՝ թոքի, արգանդի, կրծքագեղձի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքներն են։

Ինչ վերաբերում է հիվանդության երիտասարդանալուն, պետք է ցավոք նշեմ, որ ստատիստիկ տվյալները փաստում են՝ ավելի երիտասարդ տարիքում է հիմա հայտնաբերվում քաղցկեղը։ Բացի այդ՝ Հայաստանում նկատում եմ ուռուցքային պաթոլոգիայի բավական աճ, որովհետև առողջապահական ոլորտում կոնրետ օնկոլոգիական ծառայության ճիշտ կազմակերպման բաց կա։ Մեր երկրում ուռուցքները հայտնաբերվում են արդեն 3-րդ, 4-րդ ստադիայում, ինչը սպասելիքների առումով վատ ընթացք ունի։ Եթե օրինակ՝ 1-ին, 2-րդ ստադիաներում ենք հայտնաբերում, ստացվում է այնպես, որ մենք մտածում ենք հիվանդությունը բուժելու մասին, իսկ եթե 3-րդ, 4-րդում է հայտնաբերվում, մասնագետները մտածում են բուժառուի կյանքը երկարացնելու մասին, ոչ թե նրան բուժելու»,- նշել է բժիշկ Բադալյանը։

– Ի՞նչ անել ու չանել, որպեսզի նվազագույնի հասցվի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

– Աշխարհում ընդունված ամեկարևոր փաստերից մեկը վաղ հայտնաբերելն է, դրա համար պետք է հետազոտությունների որոշակի ցանկ, որոնք անցկացվում են ու փորձված են զարգացած երկրներում։ Ամբուլատոր էտապում հետազոտության եկած ցանկացած հիվանդի մեջ պետք է  ռուսերեն ասած «онкологический настарожность» ունենանք։ Այն ժամանակ, երբ ուռուցքը կլինիկորեն է արտահայտվում, նշանակում է արդեն բարձիթողի վիճակում է։ Ես կարծում եմ՝ եթե անկոլոգիական ծառայության մեջ կարողանանք ճիշտ օգտագործել աշխարհի փորձը, կկանխենք հիվանդության երիտասարդացումը ևս։

– Քաղցկեղը հնարավո՞ր է բուժել։ Շատերն ասում են՝ Հայաստանում հնարավոր չէ բուժել, պետք է գնալ, օրինակ, Գերմանիա կամ Իսրայել։ Ինչու՞ են մարդիկ այդպես մտածում։

– Տարիներ շարունակ եղել է բժշկության բարձիթողի վիճակ․ կարելի է ասել կազմակերպչական, մասնագիտական բացեր, տնտեսական ճգնաժամը, ինչը պատճառ է դարձել դրա։ Մարդու հավատը բժշկի նկատմամբ կորչում է։ Օրինակ՝ մեր հայերին շատ բնորոշ է, որ մտածում են՝ եթե գնան բժշկի շատ բան կհայտնաբերեն, կամ շատ դեղեր կնշանակեն ավելի լավ է, չգնանք։ Սա սխալ մոտեցում է, պետք է վերականգնել հավատը բժիշկների նկատմամբ, որպեսզի մարդիկ զգան կարևորությունը ու ճիշտ ժամանակին դիմեն նրանց։ Շատ կաևոր է պետական մակարդակով բժշկի կերպարը կարևորելուն ուղղված քայլեր կատարելը, բայց հակառակն է արվում։ Երբ բժիշկը ինչ-որ սխալ է անում, ամբողջ ընթացքում դրա մասին են խոսում՝ մոռանալով՝ բժիշկն էլ մարդ է և երբեմն պատահում է։ Հայաստանում հիմնական խնդիրը հիվանդությունը ճիշտ ժամանակին հայտնաբերելն ու հիվանդության բուժման ճիշտ հաջորդականությունն է։

Քաղցկեղը անելանելի վիճակ չէ, այլ պատասխանատվությունների շարք, որը պետք է ստանձնեն մասնագետն ու բուժառուն միասին։