27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիներին զանգում են ու քրեական ոստիկանություն կանչում՝ «հակապետական ցույցերի մասնակցելու» համար. Արսեն Բաբայան

Արցախցիներին զանգում են ու քրեական ոստիկանություն կանչում՝ «հակապետական ցույցերի մասնակցելու» համար. Արսեն Բաբայան

Քրեական ոստիկանությունից փոխգնդապետը զանգահարել է արցախցուն ու հրավիրել հարցաքննության, իբր թե հակապետական ցույցերին մասնակցելու համար. այս մասին ABC media-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արցախցիներից ահազանգ ենք ստացել, որ ինչ-որ փոխգնդապետ Գրիգորյան զանգում է արցախցիներին, հրավիրում Քրեական ոստիկանություն, արցախցին հարցրել է՝ ինչո՞ւ, պատասխանել են՝ հակապետական ցույցերի մասնակցելու համար»,-ասել է Բաբայանը։

Փաստաբանը հորդորել է արցախցիներին այլևս չզանգել ու, ոստիկանների բնորոշմամբ, հակապետական միտինգներին մասնակցելու համար վարչություն չհրավիրել։

«Մենք իրական հակապետական մեկ երևույթ գիտենք, եթե որոշել եք հակապետականությամբ զբաղվել, ապա իրական երևույթով զբաղվեք։ Չանեք այլևս նման բան»,-ասել է Բաբայանը։