Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ այս մասին հայտնում են նրա պաշտպանները․
«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը բավարարեց մասնակի` մեր պաշտպանյալի` Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառելով որպես խափանման միջոց միայն տնային կալանքը։
Պաշտպաններ`
Վահե Եփրիկյան,
Արամ Վարդևանյան»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը ABCmedia-ի հետ զրույցում նշել էր, որ խոսքը համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենայի մասին է , որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը: Գույքն օտարվել է ավագանու անդամների որոշմամբ, նրանք որոշել են գույքը հանձնել համայնքի ղեկավարի տնօրինությանը: Հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որ ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը համայնքի ղեկավարի պաշտոնում:
Հայկ Շամիրյանն այդ մեքենայով եկել է Հայաստան՝ իր հետ բերելով 3 մարդու, որոնք մեքենա չեն ունեցել: