19 Հոտ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղետ` Լոռիում. Ալավերդիում  վարարած Դեբեդը քշել է գոմեր, մեքենաներ, կամուրջներ, լցվել մարդկանց տներ

Աղետ` Լոռիում. Ալավերդիում վարարած Դեբեդը քշել է գոմեր, մեքենաներ, կամուրջներ, լցվել մարդկանց տներ

 Լոռու մարզում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրողու տարբեր հատվածներ. ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը։

«Գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրոդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ են, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեչներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են «Կատա» սուպերմարկետը գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության` գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներն կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությաննն են ամսնակցել: Խոսվում է անհետացած մարդկանց մասին»,- գրել է Պապինյանը:

Նա տեղեկացրել է, որ Սանահին թաղամասի տներում արգելափակված մարդիկ կան։