Ջիլիզայի ճանապարհի որոշ հատվածներ քանդվել են հեղեղումներից․ համայնքի ղեկավար
Ջիլիզա գյուղում հեղեղումներից տուժածներ չկան, բայց ճանապարհի որոշ հատվածներ քանդվել են․ ABC media-ին տեղեկացրել է համայնքի ղեկավար Մհեր Վարդանյանը:
«Պայմանավորվել ենք, որ վաղը կգան հարթեցումները կանեն։ Գյուղում ահավոր բաներ չեն եղել, եթե համեմատում ենք Ալավերդու հետ, մեր գյուղում ամեն բան կարգին է»,-ասել է Ջիլիզա գյուղի ղեկավար Մհեր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ բնակիչների տները չեն վնասվել, միայն մի քանի տան նկուղներում ջուր է լցվել։