Անհնազանդության ակցիաներ՝ Հանրապետության տարածքում
Վաղ առավոտից Հանրապետության փողոցներում անհնազանդության ակցիաներ են։
Փակ են բազմաթիվ ճանապարհներ՝ Տերյան, Ուլնեցի, Կորյուն, Հին Երևանցու փողոցները, Ազատության պողոտան։
Փակ են նաև Աշտարակի խճուղին, Արմավիր-Երևան մայրուղին և այլ ճանապարհներ։
Անհնազանդության ակցիաներին միացել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ փակելով Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկը։
Կան բերման ենթարկված քաղաքացիներ։