Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ
Ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկում անհնազանդության ակցիաներ անող քաղաքացիներին։
Վիճակը լարված է հատկապես Սայաթ-Նովա փողոցում, որտեղ ակցիային միացել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն ու գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։
Բերման ենթարկված քաղաքացիներն այնքան շատ էին, որ ոստիկանական միկրոավտոբուսի դռները դժվարությամբ էին փակվում։