17 Ապր
2025
8.3° c ԵՐԵՎԱՆ
-1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցվում է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը. Մայր Աթոռի պարզաբանումը

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցվում է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը. Մայր Աթոռի պարզաբանումը

Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը, այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։

Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Ռազմագերիներ